Ի՞նչ է նարկոլեպսիան:
Date Published

Նարկոլեպսիա բառը շատերը լսել են, սակայն քչերն են հասկանում, թե ինչ է այն և ինչ հետևանքներ կարող է ունենալ մարդու առօրյա կյանքի վրա: Այն ազդում է 200,000 ամերիկացուվրա, սակայն դրանց միայն 25 տոկոսն է գիտակցում, որ ունի այս հիվանդությունը, և ստանում բուժում: Որպեսզի օգնեք ձեր մերձավորներին, ովքեր կարող են չկասկածել դրա մասին, կամ ինքներդ ավելի լավ հասկանաք այս վիճակը, մի պահ հատկացրեք՝ իմանալու, թե ինչ է այն և ինչպես է դրսևորվում:
Ի՞նչ է նարկոլեպսիան:
Սա քնի խանգարում է և նյարդաբանական վիճակ, որի դեպքում ուղեղը չի կարողանում կարգավորել քնի օրինաչափությունները: Այն հավասարապես ազդում է տղամարդկանց և կանանց վրա, սակայն կանանց մոտ ախտորոշումը հաճախ ուշ է կայացվում:1Հիվանդությունը հիմնականում դրսևորվում է մարդու կյանքի 2-րդ և 3-րդ տասնամյակում: Պարզ ասած՝ նարկոլեպսիայով տառապող անձի մոտ հանկարծակի քնի նոպաներ են առաջանում, որոնք կարող են ուղեկցվել նաև հալյուցինացիաներով կամ մկանային տոնուսի կորստով: Նարկոլեպսիան ունի երկու տեսակ.
Տեսակ 1. Չափից ավելի քնկոտություն՝ ուղեկցվածկատապլեքսիայով
Սա ցերեկային ժամերին ծայրահեղ քնկոտության առաջացումն է: Կատապլեքսիան մկանային տոնուսի կորուստ է, որն առաջանում է դրական հույզերի ազդեցության տակ: Ծիծաղը կամ ուրախության մի պարզ պոռթկում կարող է գործարկել այս արձագանքը: Շրջապատողների համար այն կարող է անհանգստացնող լինել, քանի որ նոպան կարող է ի հայտ գալ անսպասելիորեն, իսկ ծայրահեղ դեպքերում՝ տևել մի քանի րոպե: Այն կարող է դրսևորվել որպես դեմքի, ձեռքերի, ոտքերի կամ իրանի ամբողջական թուլություն: Տեսակ 1-ն ավելի լավ ուսումնասիրված է բժշկական մասնագետների կողմից և ավելի հեշտ է ճանաչվում:
Տեսակ 2. Չափից ավելի քնկոտություն՝ առանցկատապլեքսիա
Թեև բժշկական մասնագետների կողմից պակաս ճանաչված, նարկոլեպսիայով տառապողների մեծ մասն ունի 2-րդ տիպ։ Նրանք չունեն հույզերի հետևանքով առաջացող մկանային թուլություն։ Կողմնակի ազդեցություններն ընդհանուր առմամբ ավելի թեթև են։ Այն հաճախ պայմանավորված է վնասվածքով, այլ ոչ թե 1-ին տիպի նման հորմոնի անբավարար մակարդակով։
Ախտանշաններ
Թեև նարկոլեպսիայի հիմնական ախտանշանը կամ բնութագրիչն օրվա ընթացքում ավելորդ քնկոտությունն է, այդ ամենով չի սպառվում պատկերը. կան բազմաթիվ ախտանշաններ, որոնք կարող են աննկատ մնալ կամ ընդհանրապես չդրսևորվել։
- Կատապլեքսիա․Ինչպես նշվեց, կատապլեքսիան չի ազդում նարկոլեպսիա ունեցող բոլոր մարդկանց վրա։ Այնուամենայնիվ, այն հաճախ առաջին դրսևորվող ախտանշանն է։ Մեղմ դեպքերում նկատվում են մկանային թեթև թուլության նշաններ, օրինակ՝ կոպերի կախվածություն։ Ծայրահեղ դեպքերում այն կարող է դրսևորվել որպես հանկարծակի ընկնում և խոսելու անկարողություն, որը շատերը շփոթում են նոպայի հետ։
- Հիպնոտիկ հալյուցինացիաներ․Հիպնոտիկ հալյուցինացիաները երազների նման են նրանով, որ առաջանում են քնելու կամ արթնանալու պահին։ Դրանց ժամանակ մարդը քնած չէ։ Դրանք չափազանց մանրամասն են, և հենց դրա պատճառով կարող են վախ առաջացնել, հատկապես երեխաների մոտ2։ Նարկոլեպսիայի ցածր տարածվածության պատճառով այս ախտանշաններ ունեցող որոշ հիվանդներ բուժվում են, օրինակ, դեպրեսիայի, այլ ոչ թե նարկոլեպսիայի ախտորոշմամբ3։
- Քնային կաթված․Սա այն վիճակն է, երբ մարդն ամբողջությամբ կորցնում է շարժվելու ունակությունը քնելու կամ արթնանալու պահին։ Հաճախ նա չի կարողանում նաև խոսել։ Առավելագույն դեպքում այս վիճակը տևում է մի քանի րոպե, մինչ մարդը արթուն է։
- Քնային նոպաներ․Երբ մարդը քնկոտ է զգում կամ քնում է՝ առանց կարողանալու դիմադրելու դրան, այդ երևույթը կոչվում է «քնային հարձակում»: Դա արթուն մնալու ունակության վրա բառացի հարձակում է՝ անկախ այն բանից, թե ինչ է կատարվում շուրջը:
- Ախտանիշազուրկ`Մարդը կարող է ունենալ նարկոլեպսիա՝ առանց վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկի: Սակայն նարկոլեպսիայով հիվանդ անձի մոտ միշտ կնկատվի չափից ավելի քնկոտության նշաններ:
Ի՞նչն է առաջացնում նարկոլեպսիա:
Վնասվածք`Ուղեղի վնասվածքի լրջությունը հայտնի փաստ է: Թեև այս պատճառը չափազանց հազվադեպ է, ուղեղի վնասվածքը կարող է հանգեցնել նարկոլեպսիայի նման քնի խանգարման: Երբ ուղեղի այն հատվածը, որը կարգավորում է քունը, փոփոխվում կամ վնասվում է, դա կարող է առաջացնել քնի խախտումներ:
Հորմոնալ`Քունը կարգավորող հորմոնը կոչվում է Hypocretin: Դա ուղեղում բնականաբար արտադրվող քիմիական նյութ է, որը կառավարում է ձեր քնի ցիկլերը: Այս հորմոնի անբավարարությունը կարող է լինել խանգարման պատճառը, սակայն այն ամենը հասկանալու համար, ինչը կարող է ազդել այս հորմոնի վրա, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:
Գենետիկա`Գենետիկայի և նարկոլեպսիայի կապը կարող է բարդ լինել: Ոմանց մոտ ընտանեկան պատմություն չկա, սակայն կան կրկնվող դեպքեր, երբ HALDQB10602 գենը ուժեղ կապ ունի նարկոլեպսիայի հետ: Նարկոլեպսիայով հիվանդների մինչև 90%-ն ունի այս գենը: Կարևոր է նշել, որ նույնիսկ այս գենի բացակայության դեպքում մարդը կարող է դեռ ունենալ հիվանդությունը:
Ախտորոշում
Նարկոլեպսիան էականորեն ազդում է առօրյա կյանքի վրա: Չիմանալ, թե երբ կարող ես հանկարծ քնել, վտանգ է ներկայացնում ձեր շրջապատի համար, հատկապես՝ վարելու ժամանակ: Ախտորոշում ստանալու համար անձը պետք է անցնի գիշերային քնի թեստավորում(պոլիսոմնոգրաֆիա): Այնուհետև նրանց անհրաժեշտ կլինի անցնել ցերեկային քնի թեստ: Ախտորոշումները թերի են, եթե դա չի արվում, քանի որ նարկոլեպսիան մեծ մասամբ դրսևորվում է ցերեկային ժամերին: Այդ պատճառով վերլուծությունը պետք է իրականացվի թե՛ ցերեկը, թե՛ գիշերը:
Ցերեկային թեստը կոչվում է Բազմակի քնի լատենտության թեստ (MSLT): Այն բաղկացած է հինգ ննջելու հնարավորությունից, որոնք մոնիտորինգի են ենթարկվում 20 րոպե՝ ամեն 2 ժամը մեկ: Գնահատման ընթացքում քնի մասնագետները հետևում են, թե որքան արագ է անձը քնում և ինչ որակի է REM փուլը: Նարկոլեպսիայի ցուցիչ է, եթե հիվանդը քնում է 8 րոպեից պակաս ժամանակում և 2 nnjalatsi ժամանակ ունի REM փուլեր:
Նարկոլեպսիան կարող է զգալիորեն անդրադառնալ ձեր կյանքի որակի վրա և նույնիսկ վտանգ ներկայացնել ձեզ կամ ուրիշների համար: Եթե այս ախտանիշները հնչեցնում են ծանոթ, կամ կասկածում եք, որ կարող եք ունենալ նարկոլեպսիա, ժամանակն է դիմել բժշկի՝ քնի թեստ անցնելու համար, և կապվեք մեզ հետ այսօր՝ թեստավորման համար:
1) Տhe Impact of Gender on Timeliness of Narcolepsy Diagnosis
Christine Won, Mandana Mahmoudi, Li Qin, Taylor Purvis, Aditi Mathur, Vahid Mohsenin
J Clin Sleep Med. 2014 Jan 15; 10(1): 89–95. Published online 2014 Jan 15. doi: 10.5664/jcsm.3370
PMCID: PMC3869076
2)Plazzi G, Pizza F, Palaia V, Franceschini C, Poli F, Moghadam KK, Cortelli P, Nobili L, Bruni O, Dauvilliers Y, Lin L, Edwards MJ, Mignot E, Bhatia KP. Complex movement disorders at disease onset in childhood narcolepsy with cataplexy. Brain 2011; 134:3480–92.
3)Narcolepsy in Adolescence—A Missed Diagnosis: A Case Report
Anoop K. Gupta, MBBS, Swapnajeet Sahoo, MD, and Sandeep Grover, MD. Innov Clin Neurosci. 2017 Jul-Aug; 14(7-8): 20–23.
Ready When You Are
Take a home sleep test in California
FDA-approved devices delivered to your door. Board-certified physicians review your results. 100+ insurance plans accepted.