Մկների մոտ հայտնաբերված քնի գործոնը կարող է օգնել մարդկանց անքնության բուժման հարցում
Date Published

Stanford University School of Medicine-ի հետազոտողները մկների ուղեղում հայտնաբերել են մի շղթա, որը կարգավորում է քուն-արթնություն ցիկլը։
Ամերիկացիների 25-30%-ը տառապում է քրոնիկ անքնությամբ՝ գիշերը քնելու կամ քնած մնալու անկարողությամբ (ավելին կարդացեք անքնության մասին այստեղ)։
Louis de Lecea, PhD., հոգեբուժության և վարքագիտական գիտությունների պրոֆեսոր. «Սա կարող է ունենալ հսկայական կլինիկական նշանակություն։ Անքնությունը, որը դեղագործական ընկերությունների համար հանդիսանում է բազմամիլիարդ դոլարանոց շուկա, ավանդաբար բուժվել է բենզոդիազեպինների նման դեղամիջոցներով, որոնք ոչ սպեցիֆիկ կերպով արգելակում են ողջ ուղեղի գործունեությունը։ Այժմ մենք տեսնում ենք հնարավորություն՝ մշակելու բուժումներ, որոնք, նեղ թիրախավորելով այս նոր հայտնաբերված շղթան, կարող են ապահովել շատ ավելի բարձրորակ քուն»։
Ուղեղի պարգևատրման համակարգը ազդում է քնի վրա
Ուղեղի VTA (ventral tegmental area) հատվածը նյարդային մանրաթելերի բազմաթիվ ճյուղերի ակունքն է, որոնք հասնում են ուղեղի տարբեր մասեր և արտազատում դոֆամին՝ նեյրոհաղորդիչ, որը բարեկեցության զգացողություն է առաջացնում։ Այդ մանրաթելերի մի մասն ուղղվում է ուղեղի այն հատված, որը ցանկալի նպատակի ակնկալիքով կամ դրան հասնելու ի պատասխան հաճույքի զգացողություն է ստեղծում։ Այն հայտնի է որպես պարգևատրման շղթա, և հենց դրա միջոցով է մեր ուղեղը մղում մեզ որոշակի գործողություններ կատարելու, ապա պարգևատրում, երբ մենք դրանք կատարում ենք։
Այս ուսումնասիրության ժամանակ գիտնականները օգտագործեցին կենսաճարտարագիտության միջոցով ստացված արու մկներ, որպեսզի կարողանան հեռակա կարգով խթանել, արգելակել և հետևել VTA հատվածի ակտիվությանը։ Պարզվեց, որ մկների VTA-ի ակտիվությունն աճում է արթնանալու պահին և բարձր է մնում արթուն ժամանակ։ Գիտնականները կարողացան արթուն պահել մկներին, երբ նրանք սովորաբար կկքնեին, VTA-ն ակտիվացնելու միջոցով։
Երբ գիտնականները արգելակեցին VTA-ի ակտիվությունը, մկները քնեցին և քնած մնացին, նույնիսկ երբ «գայթակղվում» էին սննդով, էգ մկներով կամ վտանգի աղբյուրներով՝ այն հանգամանքներով, որոնք սովորաբար կարթնացնեին և կհուզեին նրանց։Անծանոթ վանդակ տեղավորվելիս անգամ, մկները արթուն մնացին ընդամենը 45 րոպե՝ նոր բույն կառուցելու համար, իսկ հետո անմիջապես քնեցին։ Սովորաբար, երբ մկներին նոր միջավայр են տեղավորում, նրանք եռանդուն ուսումնասիրում են շրջապատը։ Եթե նույն մկներին արդեն պատրաստի բույնով վանդակ էին տեղավորում, նրանք բույն էին մտնում և անմիջապես քնում։
Գիտնականները կարողացան վերահսկել մկների արթուն կամ քնած լինելը՝ VTA-ի ակտիվությունը կամ խթանելով, կամ արգելակելով։
Այս հետազոտության հետևանքները մարդկանց համար
Ողնաշարավոր կենդանիների (ոսկրային ներքին կմախք ունեցող կենդանիների) ուղեղի պարգևատրման համակարգերը շատ նման են, և բոլորն էլ ներառում են դոֆամին։
Մարդկանց VTA-ում ակտիվությունը միացնելու և անջատելու հնարավորությունը կարող է թույլ տալ անքնության բուժման նպատակային դեղորայքային մոտեցումներ կիրառել։ Բացի այդ, կարող է առկա լինել նաև այլ նյարդաբանական վիճակների՝ ինչպիսիք են շիզոֆրենիան կամ երկբևեռ խանգարումը, բուժման հնարավորություն, որոնք նույնպես բնութագրվում են քուն-արթնություն ցիկլի խանգարումներով։
Դուք կամ ձեր հարազատներից որևէ մեկը տառապո՞ւմ է անքնությամբ կամ ցերեկային չափազանց ուժեղ քնկոտությամբ։ Խոսեք ձեր բժշկի հետ հնարավոր պատճառների և բուժման մեթոդների մասին։ Ձեզ անհրաժեշտ է քնի մասնագետի ուղեգիր։
Հայցել խորհրդատվություն
Աղբյուր՝
https://www.sciencedaily.com/releases/2016/09/160905114515.htm
Այլ գրառումներ, որոնք կարող են ձեզ հետաքրքրել.
- Ինչպե՞ս է քնային ապնեան ազդում ուղեղի վրա։
- Ինչպե՞ս է ալկոհոլն ազդում քնի վրա։
- Ինչպե՞ս է քունն ազդում մարզումներից հետո վերականգնման վրա։
- Քնկոտ վարելը ընդդեմ հարբած վարելու. մահացու սխալը, որ թույլ է տալիս մարդկանց մեծ մասը
- Արդյո՞ք քնելուց առաջ վիդեոխաղերով խաղալը փչացնում է ձեր քունը։
Ready When You Are
Take a home sleep test in California
FDA-approved devices delivered to your door. Board-certified physicians review your results. 100+ insurance plans accepted.