Անցնել հիմնական բովանդակությանը
CPAP

Ֆրեդի պատմությունը. «CPAP բուժումը երկարացրել է իմ կյանքը»

Date Published

fred

Քնի ապնեա-ն կոչվել է «լուռ մարդասպան»․ քնի այս խանգարումը հաճախ անտեսվում կամ չի ճանաչվում, սակայն բարձրացնում էքնկոտության հետևանքով ճանապարհային վթարների,մահաբեր սրտային հիվանդությունների, ինչպես նաև մի շարք այլլուրջ առողջական խնդիրների ռիսկը։

Տասնհինգ տարի առաջ Ֆրեդը գաղափար չուներ իրքրոնիկ հոգնածության պատճառի մասին, մինչև որ անհանգիստ կինը նրան ուղարկեցքնի հետազոտության. Եթե չլիներ քնի ապնեայի ժամանակին բուժումը, Ֆրեդի կյանքը կարող էր կրճատվել կապված առողջական ռիսկերի պատճառով, ճիշտ ինչպես իր նախնիների կյանքը։

Իր խոսքերով՝«Չէի զարմանա, եթե իմ ընտանիքի վերջին չորս սերունդներն էլ տառապած լինեին քնի ապնեայից։ Նրանք չունեին այն սարքավորումները, որ ես ունեմ հիմա։ Հնարավոր է, որ քնի ապնեան կրճատել է իմ նախնիների կյանքը։»

Այսօր Ֆրեդ Լ.-ը, 66 տարեկան, Օջայից, Կալիֆոռնիա, կիսվում է մեզ հետ քնի ապնեայի բուժման դժվարությունների ու օգուտների մասին իր պատմությամբ։

Ֆրեդ, քնի ապնեայից դուք որքա՞ն ժամանակ եք տառապում։

Ավելի քան տասնհինգ տարի։

Ինչպե՞ս հասաք ախտորոշման։

Իմ կինը՝ Էնը, նկատեց, որ ես գիշերը որոշ ժամանակ շնչառությունս կանգ էի առնում։ Նա շատ անհանգստացավ և առաջարկեց, որ հերթ վերցնեմ քնի հետազոտության կենտրոնում։ Քնի հետազոտությունն ու ԷՍԳ-ն անցնելուց հետո ինձ անմիջապես ախտորոշեցին քնի ապնեա և նշանակեցին CPAP բուժում։

Մինչ հետազոտությունն անցնելը կասկածո՞ւմ էիք, որ ունեք քնի ապնեա։

Ոչ մի կասկած անգամ չունեի։ Նախկին կինս ասում էր, որ շատ եմ խռմփում, սակայն ոչ ոք ինձ չէր ասել, որ շնչառությունս կանգ է առնում։

Ինչպիսի՞ն էր ձեր կյանքն ախտորոշումից առաջ։

Հիշում եմ, որ քրոնիկ հոգնածություն էի զգում։ Քնի ապնեայի տարածված նշաններից մեկն այն է, որ մարդը ղեկի հետևում քնում է, և ինձ հետ դա հաճախ էր պատահում։ Քնի պակասն ազդում էր իմ կյանքի բոլոր ոլորտների վրա։

Ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը CPAP բուժումն սկսելուց հետո։

Դե, լիարժեք գիշերային քուն ունենալու համար տարիների պայքար է եղել։ CPAP-ն արդյունավետ է, բայց կատարյալ չէ։ Անհրաժեշտ է ճիշտ կարգավորել դիմակն ու խոնավացուցիչը։ Բացի այդ, ես գրեթե բացառապես մեջքիս վրա պետք է քնեմ։ Եթե կողքի վրա շրջվեմ, արթնանում եմ, քանի որ օդը դիմակի կողքերից դուրս է գալիս բշտիկների ձայնով։

Այդ ամենի հետ մեկտեղ, կարող եմ ու զգամ տարբերությունն այն գիշերներին, երբ առանց սարքի եմ քնում, օրինակ՝ երբ արշավի եմ գնացել և մի տեղ չկա, որ հոսանք կցեմ։ Այդ ժամանակ կա՛մ շատ քիչ եմ քնում, կա՛մ ընդհանրապես չեմ քնում։

CPAP-ի շնորհիվ ես կարողանում եմ լավ քնել գիշերների մոտ 40%-ի դեպքում։

Դուք մտածե՞լ եք CPAP-ի այլընտրանքների մասին։

Ես մտածել եմ ձեռք բերել ատամնաբուժական սարք։ Դա հատկապես հարմար կլիներ այն գիշերները, երբ դաշտային պայմաններում եմ։ Հաջորդ անգամ, երբ բժիշկս տեսնեմ, կհարցնեմ նրան այդ մասին։

Ձեր բժիշկը երբևէ վիրահատության մասին առաջարկե՞լ է։

Վիրաբույժները մեծ հույս չեն ներշնչել. նրանց մեծ մասն ասել է, որ վիրահատությունը կարող է արդյունավետ չլինել։ Եթե քնի ապնեայի դեմ վստահելի վիրաբուժական լուծում գոյություն ունենար, դա իդեալական կլիներ։

Ընդհանուր առմամբ, կարծո՞ւմ եք, որ CPAP-ը բարելավել է ձեր կյանքը։

Անպայման։ Չեմ ուզում անշնորհակալ հնչել. բողոքում եմ CPAP-ից, բայց դրա բացակայությամբ քնել չեմ ուզում։ Ամենօրյա սթրեսն այնքան ծանր չէ, որքան նախկինում էր։ Ես իրոք կարծում եմ, որ CPAP բուժումը երկարացրել է իմ կյանքը։

Եթե Ֆրեդի պատմությունը ձեզ ոգեշնչել է, կապվեք մեզ հետ այսօր՝ քնի հետազոտություն նշանակելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Մենք ուրախ կլինեինք լսել ձեր պատմությունը քնի ապնեայի բուժման մասին։ Սեղմեք ստորև բերված կոճակը կամ գրեք մեզ info@sleepdr.com հասցեով, և մենք շուտով կապ կհաստատենք՝ մանրամասները պարզելու համար։

Կիսվեք ձեր պատմությամբ

Այլ գրառումներ, որոնք կարող են հետաքրքրել ձեզ.Ի՞նչ է CPAP-ը. CPAP-ի, APAP-ի և Bilevel-ի տարբերությունը«Խելացի» CPAP սարքեր քնի ապնեայի ավելի լավ բուժման համարՔնի ապնեայի բուժումը բարելավում է ձեր կյանքն անկողնումԾանրության ո՞ր աստիճանից սկսած է ապահովագրությունը ծածկում CPAP-ը քնի ապնեայի դեպքումՏղամարդիկ և քունը. 4 կարևոր փաստ

Ready When You Are

Take a home sleep test in California

FDA-approved devices delivered to your door. Board-certified physicians review your results. 100+ insurance plans accepted.